Կարևոր իրադարձություններ

Աֆղանական գյուղում թալիբները 70 բնակչի են առևանգել, 7 մարդ սպանվել է

22 Հուլիս, 2017 23:40
Աֆղանական գյուղում թալիբները 70 բնակչի են առևանգել, 7 մարդ սպանվել է

Ուրբաթ «Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն Աֆղանաստանի հարավային մի գյուղի առվազն 70 բնակչի են առևանգել, առևանգվածներից 7 հոգի սպանված է: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Կանդագար նահանգի ոստիկանապետը հայտնել է, որ մոտ 30 մարդ ազատվել է:

Աֆղանստանում մարդու իրավունքների հարցերով անկախ կոմիտեն շաբաթ օրը հաղորդագրություն է հրապարակել, որի համաձայն՝ մի խումբ զինված մարդիկ ավելի քան 70 մարդու են առևանգել Կանդագարը Տարինկոտ քաղաքին (Ուրուզգան նահանգ) միացնող ճանապարհի շրջանում:

Կոմիտեի հաղորդմամբ՝ մինչև հիմա գերության մեջ է ավելի քան 40 մարդ:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին