Կարևոր իրադարձություններ

Բրուքլին Բեքհեմը Բևերլի-Հիլզում ժամանակ է անցկացնում իր նոր սիրելի Մեդիսոն Բիրի հետ

22 Հուլիս, 2017 23:21
Բրուքլին Բեքհեմը Բևերլի-Հիլզում ժամանակ է անցկացնում իր նոր սիրելի Մեդիսոն Բիրի հետ

Երեկ հայտնի դարձավ, որ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների որդին՝ Բրուքլինը, սիրավեպ է սկսել ինտերնետ-աստղ Մեդիսոն Բիրի հետ, ով հայտնի է դարձել YouTube-ում հրապարակված Ջասթին Բիբերի տեսահոլովակում մասնկացության շնորհիվ: Ներքին աղբյուրները վստահեցնում էին, որ սիրահարներին բազմիցս միասին են տեսել: Զույգը պապարացիների օբյեկտիվում է հայտնվել Բևերլի-Հիլզում հյուրանոցից դուրս գալիս: Նրանք իրենց շատ հանգիստ են պահել: Աստիճաններն իջնելով՝ նրանք սև ավտոմեքենա են նստել, հայտնում է Spletnik-ը:

Առայժմ նրանցից ոչ մեկը չի մեկնաբանել իրենց սիրավեպի մասին լուրերը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին