Կարևոր իրադարձություններ

Իրանում խոշոր հրդեհի հետևանքով 25 նավ է այրվել

22 Հուլիս, 2017 22:25
Իրանում խոշոր հրդեհի հետևանքով 25 նավ է այրվել

Իրանի Կենգան քաղաքում տարածված հրդեհը ոչնչացրել կամ վնասել է ընդհանուր հաշվով 25 նավ, տեղական իշխանություններին և իրանական Tasnim գործակալությանը հղումով գրում է lenta.ru-ն:

Ականատեսները կատարվածը տեսանկարահանել են: Կադրերում պայթյուն է երևում: Վնասված նավերից 12-ը զբոսաշրջային և ձկնորսական են, 13-ը` լաստանավ: Դրանց մի մասը ջրի տակ է անցել:

Նշվում է, որ հրդեհի պատճառը կարող էր լինել նավահանգստի պոպերի խափանման պատճառով: Զոհեր չկան, 8 մարդ վիրավոր է: Վնասը գնահատվել է 2 միլիոն դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին