Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մեկնարկեց Համա-Հ.Մ.Ը.Մ-կան մարզական 10-րդ հոբելյանական միջոցառումը

22 Հուլիս, 2017 22:00
Հայաստանում մեկնարկեց Համա-Հ.Մ.Ը.Մ-կան մարզական 10-րդ հոբելյանական միջոցառումը

Այսօր Հանրապետության Հրապարակում տոնական համերգով մեկնարկեցին 10-րդ հոբելյանական համա- Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերը:  Աշխարհի 6 մայրցամաքներում, 28 երկրներում Հ.Մ.Ը.Մ-ն ունի հարյուրավոր մասնաճյուղեր: Հենց այդ մասնաճյուղերից՝ 19 երկրից, 1000-ից ավել մարզիկներ և մարզուհիներ ժամանել են Հայաստան մասնակցելու մարզախաղերինի: Մարզիկները մրցելու են 9 մարզաձևերով:

Հ.Մ.Ը.Մ-ի առաջին մասնաճյուղը հիմնադրվել է դեռ 1965 թվականին Սիդնեյում: Գործում են ատլետիկա, բասկեդբոլ, ֆուտբոլ և վոլեյբոլ մարզաձևերում: 28 երկրից ժամանած պատվիրակություննրը այսօր իրենց երկրի դրոշներով մուտք գործեցին Հանրապետության հրապարակ ՝ ներկայացլով իրենց մարզիկներին, որոնք պետք է մրցեն տարբեր մարզաձևերում:

Միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով իր ողջույնի խոսքով ոգևորեց Սփյուռքից ժամանած երիտասարդներին:

Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո մեկնարկց տոնական համերգ, որը շարունակվումէ  նաև այս պահին:

Հայաստանից մարզախաղերին մասնակցում է մեր սկաուտական խումբը

 

Լրահոս

Դիտել ավելին