Կարևոր իրադարձություններ

Սիրիացի զինվորականները հուլիսի 22-ին հրադադար են հայտարարել Արևելյան Գուտայի մի շարք շրջաններում

22 Հուլիս, 2017 21:44
Սիրիացի զինվորականները հուլիսի 22-ին հրադադար են հայտարարել Արևելյան Գուտայի մի շարք շրջաններում

Սիրիացի զինվորականները հայտարարել են Արևելյան Գուտայի մի շարք շրջաններում մարտական գործողությունները դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է պետական SANA գործակալությունը՝ վկայակոչելով բանակի հրամանատարության հայտարարությունը:
«Մարտական գործողությունները դադարեցվել են Արևելյան Գուտա բնակավայրի որոշ շրջաններում` սկսած  շաբաթ օրը 12:00-ից: Սիրիական բանակն իրեն իրավունք է վերապահում համապատասխան կերպով արձագանքել հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման»,- ասվում է բանակի հրամանատարության հաղորդագրության մեջ:
«Ջեյշ ալ-Իսլամ» իսլամիստական խմբավորումը հայտարարել է, որ համաձայն է հրադադարի ռեժիմի հաստատմանը: Այս խմբավորումը համարվում է ընդդիմության խոշորագույն զորամիավորումը, որը գործում է Դամասկոսի մոտակայքում:

Խմբավորման հսկողության տակ է գտնվում Դումա արբանյակ-քաղաքը, որը գտնվում է մայրաքաղաքից 12 կմ հեռավորության վրա` Դամասկոս-Հոմս ռազմավարական նշանակության մայրուղու մոտակայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին