Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան

22 Հուլիս, 2017 21:17
Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին շաբաթ օրը Միջերկրածովյան ափերին` Մատրուհ նահանգի հյուսիսային շրջանում, բացել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Հրապարակվել են ռազմաբազայում արված առաջին կադրերը, որոնցում ալ-Սիսին արտասահմանցի հյուրերի ներկայությամբ բարձրացրել է դրոշը, հետո ընդունել տարբեր մասնագիտացումների ռազմական բուհերի շրջանավարտների շքերթը:

Ռազմաբազան անվանվել է Եգիպտոսի առաջին նախագահ Մուհամեդ Նագիբի պատվին: Եգիպտոսի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այն նախատեսված է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի` Ալեքսանդրիայի արևմտյան կողմի անվտանգությունն ուժեղացնելու համար:

Ռազմաբազայի տարածքում կտեղակայվի Եգիպտոսի առաջին ատոմակայանը, որը կկառուցվի Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Այստեղ նաև խոշորագույն նավթահանքեր և նավահանգիստ է տեղակայված:

 

Լրահոս

Դիտել ավելին