Կարևոր իրադարձություններ

Ասադի ուժերը հուլիսին մի քանի անգամ քիմիական զենք են կիրառել. Die Welt

22 Հուլիս, 2017 21:00
Ասադի ուժերը հուլիսին մի քանի անգամ քիմիական զենք են կիրառել. Die Welt

Գերմանական Die Welt թերթը պնդում է, որ սիրիական իշխանությունները հուլիսին մի քանի անգամ քիմիական զենք են կիրառել սեփական բնակչության դեմ: Այս մասին պարբերականը գրում է շաբաթ օրը՝ հղում անելով աղբյուրներին սիրիական ընդդիմությունում և արևմտյան հատուկ ծառայություններում: Որևէ ապացույց չի ներկայացվում:

Die Welt-ի տվյալներով՝ Գուտայում հուլիսի 11-ին և 14-ին գազանման քլոր է կիրառվել: Ասվում է, որ Դամասկոսից ոչ հեռու Այն-Թարմա բնակավայրում թունավոր նյութեր են կիրառվել ապստամբների դեմ հուլիսի 1-ին, 6-ին, 13-ին և 14-ին: Թերթը նշում է, որ վերջին հարձակման ժամանակ, արևմտյան հատուկ ծառայությունների գնահատմամբ, «մեծ հավանականությամբ զարին է կիրառվել», 9 մարդ է զոհվել:

 

Լրահոս

Դիտել ավելին