Կարևոր իրադարձություններ

Նեյմարը «ՊՍԺ»-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները

22 Հուլիս, 2017 20:50
Նեյմարը «ՊՍԺ»-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը պատրաստ է տեղափոխվել ֆրանսիական «ՊՍԺ» և արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, հայտնում է «ESPN FC»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի ղեկավարությանը նաև հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել իրենց ակումբ, ինչը կնշանակի, որ ֆրանսիական ակումբը պետք է կատալոնացիներին վճարի 222 մլն եվրո:

Համաձայն միջազգային լրատվամիջոցների` 25-ամյա Նեյմարն իր հոր հետ մի քանի օր առաջվանից բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ: Կողմերը համաձայնության են եկել, որ հարձակվողը 4 տարվա պայմանագիր կկնքի` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով: 

 

Լրահոս

Դիտել ավելին