Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում թռչունների երամը վնասել է ինքնաթիռի շարժիչներից մեկը

22 Հուլիս, 2017 20:32
Ռուսաստանում թռչունների երամը վնասել է ինքնաթիռի շարժիչներից մեկը

Մարդատար «Ан-148» ինքնաթիռը, որը Պենզայից ուղևորվում էր Սոչի, բախվել է թռչունների երամի հետ, ինչի հետևանքով շարքից դուրս էր եկել շարժիչներից մեկը։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը։

«Օդանավի հրամանատարը հայտնել է, որ թռիչքի ժամանակ բախվել են երամին, իսկ ավելի ուշ մտավախություն է հայտնել, որ շարժիչներից մեկը չի աշխատում։ Ինքնաթիռը անմիջապես ուղղորդվել է Սարատովում գտնվող պահեստային օդանավակայան»,-նշել է գործակալության աղբյուրը։

Անձնակազմին հաջողվել է միայն 1 շարժիչով վայրէջք կատարել։ Զննման արդյունքում պարզվել է, որ շարժիչներից մեկը վնասվել է և դուրս է եկել շարքից։

 

Լրահոս

Դիտել ավելին