Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կոնգրեսը հրապարակել է Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

22 Հուլիս, 2017 19:24
ԱՄՆ Կոնգրեսը հրապարակել է Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսն իր կայքում հրապարակել է Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը, որի հարցով քվեարկությունը տեղի կունենա Ներկայացուցիչների պալատում հուլիսի 25-ին:

Կոնգրեսի կայքի տվյալներով՝ փաստաթուղթն ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատ է մտցվել հուլիսի 12-ին:

ԱՄՆ Սենատը հունիսի 15-ին հաստատել էր օրինագիծը, որը նախատեսում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի և Իրանի դեմ:

Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցների ցանկում գտնվող ռուսական բանկերի շուկայական ֆինանսավորման առավելագույն ժամկետը կրճատել մինչև 14 օր, նավթագազային ընկերություններինը՝ մինչև 30 օր:

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել անձանց դեմ, ովքեր մտադիր են ռուսական արտահանման խողովակաշարերի շինարարության մեջ ավելի քան 5 մլն դոլար ներդրում անել մեկ տարում կամ 1 մլն դոլար միանգամից: Միաժամանակ, ԱՄՆ-ը կշարունակի հակազդել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին