Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս են ազդում հնդկական սերիալները հասարակության վրա, և որո՞նք են եթերը դրանցով լցնելու իրական միտումները (տեսանյութ)

22 Հուլիս, 2017 18:13
Ինչպե՞ս են ազդում հնդկական սերիալները հասարակության վրա, և որո՞նք են եթերը դրանցով լցնելու իրական միտումները (տեսանյութ)

Վերջին ամիսներին հեռուստաեթերը ողողած հնդկական սերիալները  դարձել են հանրության ստվար զանգվածի առօրյայի անբաժանելի մասը: Այն, որ այս սերիալները բարձր կինոարվեստ կոչել չի կարելի, գիտակցում են բոլորը, սակայն դա չի խանգարում մարդկանց իրենց ազատ ժամանակն անցկացնել հեռուստացույցի առջև` թատրոն, կինո գնալու կամ պարզապես զբոսնելու փոխարեն:

Հնդկական սերիալները «տարափը», սակայն, միանշանակ չընդունվեց հասարակության կողմից: 

Ինչպես են ազդում այս սերիալները հասարակության վրա, և որոնք են եթերը դրանցով լցնելու իրական միտումները... այս հարցերին shabat.am-ի հետ զրույցում պատասխանեց հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը:

Ինչպես նշեց ռեժիսորը, այս եղանակով քանդում են քաղաքացիական հասարակության համերաշխությունը, քանի որ չեն բարձրաձայնում իրական խնդիրները: Իսկ մասնատված հասարակությանը, ինչպես գիտենք, հեշտ է կառավարել:

 

Լրահոս

Դիտել ավելին