Կարևոր իրադարձություններ

Իրաքի և Իրանի պաշտպանության նախարարությունները համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն

22 Հուլիս, 2017 16:58
Իրաքի և Իրանի պաշտպանության նախարարությունները համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն

Իրաքի պաշտպանության նախարար Իրֆան ալ-Խայալին ժամանել է Թեհրան, որտեղ նա մտադիր է բանակցություններ անցկացնել իր իրանցի գործընկեր Հոսեյն Դեհգանի հետ: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարությունը:

«Համարվում է, որ Իրաքի պաշտպանության նախարարի այցի պլանների շարքում է պաշտպանության ոլորտում Իրանի և Իրաքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը», - նշվում է Իրանի ՊՆ կայքում հրապարակված հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին