Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը

22 Հուլիս, 2017 14:33
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում աշխատանքային հանդիպում են ունեցել: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր:

Հանդիպման ժամանակ երկու նախագահները «ևս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերի առկայությունը, ընդգծել քաղաքական, տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների բարեհաջող զարգացումը»։

Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նրանք վստահություն են հայտնել առ այն, որ «բարեկամական ու ռազմավարական գործընկերային կապերը կզարգանան նաև հետագայում», նշվում է հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին