Կարևոր իրադարձություններ

Թրամփն Իրանին նախազգուշացրել է կալանքի տակ պահվող ԱՄՆ բոլոր քաղաքացիների անվտանգության համար պատասխանատվության մասին

22 Հուլիս, 2017 14:10
 Թրամփն Իրանին  նախազգուշացրել է կալանքի տակ պահվող ԱՄՆ բոլոր քաղաքացիների անվտանգության համար պատասխանատվության մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին  նախազգուշացրել է կալանքի տակ պահվող ԱՄՆ բոլոր քաղաքացիների անվտանգության համար պատասխանատվության մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը:

«Նախագահ Դոնալդ Թրամփն ու իր վարչակազմը կրկնապատկում են իրենց ջանքերը երկրի սահմաններից դուրս անարդարացիորեն ձերբակալված բոլոր ամերիկացիներին տուն վերադարձնելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան վարչակազմն ընդգծել է, որ Իրանը 40 տարի շարունակ օգտագործել է ձերբակալումն ու պատանդառությունը «որպես պետական քաղաքականության գործիք, և այդ պրակտիկան շարունակվում է մինչ օրս»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին