Կարևոր իրադարձություններ

Այս տարի տարկետման իրավունքով անվճար տեղե­րը հիմնականում զբաղեց­րել են տղաները. «Հայկական ժամանակ»

22 Հուլիս, 2017 09:58
Այս տարի տարկետման իրավունքով անվճար տեղե­րը հիմնականում զբաղեց­րել են տղաները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Շրջանառվող տեղեկու­թյունների համաձայն, այս տարի պետական բուհերում հատկացված տարկետման իրավունքով անվճար տեղե­րը հիմնականում զբաղեց­րել են տղաները: Խոսվում է, որ դրա հեռահար նպատակներից մեկը պետք է լինի՝ գոնե միառժամանակ խու­սափել պարտադիր ժամկե­տային զինծառայությունից:

Մի շարք բուհ-եր ուղղված մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ, ամեն դեպքում, վիճակագրությունը չի վկայում նման երևույթի ցայտուն դրսևորման մասին, որոշ բուհերում անգամ հակառակ պատկերն է: Իսկ, օրինակ, Երևա­նի պետական համալսարանում այդ առումով առկա պատկերը մնաց անհայտ:

Մայր բուհից միայն ասացին, որ բակալավրական կրթական ծրագրով անվճար ուսուցման հա­մակարգում 52 մասնագիտությունների գծով ընդունվել է 420 դիմորդ: Թե նրանցից քանիսն է տղա և քանիսը աղջիկ, չմանրամասնեցին: Պատճառաբանեցին, որ այդ­պիսի վիճակագրություն չունեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին