Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ին կհատկացվի 6 մլն. 225 հազար դրամ՝ վարչական սարքավո­րումներ գնելու համար. «Հրապարակ»

22 Հուլիս, 2017 09:21
ԱԺ-ին կհատկացվի 6 մլն. 225 հազար դրամ՝ վարչական սարքավո­րումներ գնելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին առաջիկայում ԱԺ-ին կհատկացնի 6 մլն. 225 հազար դրամ: Այս նախագիծը հաստատվեց կառավարության վերջին նիստում: Ազգային ժողովը նշված գումարով մտադիր է ձեռք բերել առանձին վարչական սարքավո­րումներ՝ համակարգիչ, անխափան սնուցման աղբյուր, տպիչ:

 

Հավելյալ գումարի տրամադրումը հիմնավորվում է ԱԺ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Այդ կապակցությամբ առաջարկվում է ՀՀ 2017 թ. պետական բյուջեով «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամա­վորների պահպանում» ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսա­գիտական դասակարգ­ման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսե­րից նվազեցնել 6,225.0 հազար դրամ և ուղղել վերը նշված սարքավորումների ձեռքբերմա­նը (հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ներկայացված համապա­տասխան գրությունը)»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին