Կարևոր իրադարձություններ

Ալեքսանյանը գնել է Հովիկ Աբրահամյանի ընկերությունները. վերջինս կապիտալը տեղափոխում է Գերմանիա. «Հրապարակ»

22 Հուլիս, 2017 08:59
Ալեքսանյանը գնել է Հովիկ Աբրահամյանի ընկերությունները. վերջինս կապիտալը տեղափոխում է Գերմանիա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնում է Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի մի մասը, մասնավորապես՝ «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»։ Երեկ մեր լուրը պաշտոնապես հաստատեցին:

Օլիգարխին պատկանող ընկերությունից՝ «Ալեքս տեքստիլի» մարկետինգային հարցերով պատասխանատու Քրիստինա Ներսեսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ տրիկոտաժի ֆաբրիկայի տարածքը մոտ մեկ-երկու ամիս առաջ է գնվել: «Նպատակը տնային տեքստիլի արտադրություն սկսելն է: Արտադրվելու է սրբիչ, ինչպես նաեւ կտորեղենի արտադրություն է լինելու»,- ասաց ընկերության մենեջերը՝ հավելելով, որ մինչեւ այս տարվա վերջ կամ գուցե հաջորդ տարվա սկիզբ պլանավորում են սկսել արտադրությունը:

Գրել էինք նաեւ, որ Ալեքսանյանը ձեռք է բերել Աբրահամյանին պատկանող մեկ այլ՝ «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարանը» եւս: Այս մասով էլ հաստատեցին մեր տեղեկությունը՝ մեզ փոխանցեցին, որ «Մեխզավոդը» գնվել է, այն վատ վիճակում է եւ այժմ վերանորոգվում է։ Թե երբ կվերագործարկվի, հայտնի չէ, բայց «մեծ թվով աշխատատեղեր կբացվեն»։

Հիշեցնենք, որ այս ձեռնարկությունները պատկանում էին ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով, ըստ լուրերի, կապիտալը տեղափոխում է Գերմանիա՝ պատրաստվում է այնտեղ բիզնես ծավալել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին