Կարևոր իրադարձություններ

Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված «Հրազդան» մարզադաշտը և վաճառքից ստացած գումարը ներդնել ջրի արտադրության մեջ. «Հրապարակ»

22 Հուլիս, 2017 08:33
Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված «Հրազդան» մարզադաշտը և վաճառքից ստացած գումարը ներդնել ջրի արտադրության մեջ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը: «Մենք չենք կարողանում պահել, մեկը պետք է գնի, որ վերականգնի»,- ասել է նա: Աուդիտորական ընկերությունը գնահատել է մարզադաշտը 113 միլիոն դոլար: «Դա շուկայական գին է, բայց Հայաստանում էդքան չեն տա, թեպետ 4-5 հարյուր միլիոն դոլար էլ ծախսեն, նման ստադիոն չեն կա­րող ստեղծել: Մենք ավելի խելքին մոտ գնով ենք ուզում վաճառել»,- ասել է Աղաբաբյանը՝ չհստակեցնելով գինը: Վաճառքից ստացած գումարով նա նոր արտադրություն կհիմնի. «Չեմ պատրաստ­վում այդ գումարները տանել ու ներդնել շվեյցարիաներում, ես կդնեմ ջրի արտադրության մեջ»: «Դիլիջան ջրի» օրինակով, որը ևս Աղաբաբյանին է պատկանում, նոր արտադրություն է հիմնելու: «Այդ արտադրության հաջող փորձ ունենք, ԱՄՆ-ի հետ ենք աշխատում, արտահանում ենք: Ինձ հա­մար կարևոր է, որ նոր զորացրված տղաներն աշխատանք ունենան, և նոր արտադրամասում հենց նրանց կընդունենք աշխատանքի»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին