Կարևոր իրադարձություններ

Բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների սկանդալը կարող է 2-րդ սերիա ունենալ. ուսումնասիրում են դատախազության կազմը, որտեղ դասալիքների մի հսկա բանակ է պատսպարվել. «Հրապարակ»

22 Հուլիս, 2017 07:50
Բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների սկանդալը կարող է 2-րդ սերիա ունենալ.  ուսումնասիրում են դատախազության կազմը, որտեղ դասալիքների մի հսկա բանակ է պատսպարվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների սկանդալը կարող է 2-րդ սերիա ունենալ։ Այս օրերին տարբեր շրջանակներում ուսումնասիրում են «դասալիքների»՝ զինծառայությունից խուսափածների ցանկը, թե ովքեր կարող են հաջորդիվ հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Անգամ պատկան մարմիններին հարցումներ են ուղարկում։
 
Օրինակ՝ ուսումնասիրում են դատախազության կազմը, որտեղ դասալիքների մի հսկա բանակ է պատսպարվել` սկսած գլխավոր դատախազից, վերջացրած Երեւանի եւ վարչական շրջանների դատախազներով։ Ոչ պակաս մեծ բանակ կա նաեւ դատական համակարգում՝ 1979-ից հետո ծնված դատավորների մեծ մասը չի ծառայել, ավելին՝ նրանցից շատերը կասկածելի ծագմամբ մասնավոր բուհեր են ավարտել»։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին