Կարևոր իրադարձություններ

Դավիթ Հարությունյանը 32 հազար դոլարը գերազանցող մետաղադրամների ու գեղանկարների հավաքածուներ ունի. «Փաստ»

21 Հուլիս, 2017 10:07
Դավիթ Հարությունյանը 32 հազար դոլարը գերազանցող մետաղադրամների ու գեղանկարների հավաքածուներ ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 25–ին արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նորանշանակ նախարարն ունի 9 միավոր անշարժ գույք, որից վեց հատ բնակարան և մեկական առանձնատուն, հողամաս ու ամառանոց: Հարությունյանը ավտոմեքենա չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է մետաղադրամների և գեղանկարների թանկարժեք հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրը գերազանցում է 8 միլիոն դրամը:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 500 հազար դրամ եւ 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 4 միլիոն 806 հազար դրամ, և ստացվել նախկին աշխատավայրից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին