Կարևոր իրադարձություններ

Պատվաստումից հետո մահացած երեխայի մահվան մանրամասները. ծնողները մեղադրում են բժշկին, բժիշկը՝ ծնողներին (տեսանյութ)

20 Հուլիս, 2017 18:42
Պատվաստումից հետո մահացած երեխայի մահվան մանրամասները. ծնողները մեղադրում են բժշկին, բժիշկը՝ ծնողներին (տեսանյութ)

Երևանում` «Խարբերդի դաչաներ» կոչվող թաղամասում, հուլիսի 6-ին մահացած 1 ու կես տարեկան երեխայի մահվան դեպքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Ծնողները պնդում են՝ երեխան մահացել է սխալ պատվաստումից, բժիշկը՝ շոգից:

Զրուցելով երեխայի տատիկի հետ պարզեցինք, որ մահացած երեխան ունեցել է նաև առողջական խնդիրներ:

Բժշկության ոլորտում 50 ամյա փորձ ունեցող, մանկաբույժ Վարդուշ Բադանյանը, որին  երեխայի ծնողները մեղադրում են վերջինիս մահվան մեջ, կարծում է, որ երեխայի մահը որոշ առումով անփութության հետևանք է:

Երեխայի մայրը Թեհմինե Բաղդասարյանը shabat.am-ի հետ զրույցում հաստատեց, որ բժշկուհին պատվաստումից առաջ արել է բոլոր անհրաժեշտ ստուգումները և ինքն իսկապես նույնիսկ ջերմաչափով  չի չափել երեխայի տաքությունը, սակայն վստահ է` մեղավորը բժշկուհին է:

Այս պատմությունը, ցավոք, ապացույցն է նրա, որ Հայաստանում  չկա որևէ մարմին, որը բժշկական տեսանկյունից իրավասու է հստակ պարզաբանում տալ՝ ի վերջո երեխայի մահվան պատճառն ով, կամ ինչն է: Ուստի ծնողներին մնում է մի բան՝ լինել հետևողական, գրագետ և, որ ամենակարևորն է խիստ ուշադիր:

Իսկ թե ինչպիսին պետք է լինի երեխաների խնամքը ամռան շոգ օրերին և, թե ինչ է անհրաժեշտ իմանալ պատվաստումներից առաջ՝ պարզաբանել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Մինասովա Էլմիրան:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին