Կարևոր իրադարձություններ

Ծխախոտը գետնին գցող քաղաքացիները կտուգանվեն 16 հազար դրամով

20 Հուլիս, 2017 14:35
Ծխախոտը գետնին գցող քաղաքացիները կտուգանվեն 16 հազար դրամով

Ծխախոտը գետնին գցող քաղաքացիները կտուգանվեն 16 հազար դրամով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Օրենքը, որը մենք փոխանցել ենք Արդարադատության նախարարություն, շատ կոշտ մեխանիզմներ է պարունակում: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 300 հազար դրամի»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` ինչպես վճարում են մեքենայի խախտման դեպքում, այնպես էլ կվճարեն միջավայրը աղտոտելու համար: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին