Կարևոր իրադարձություններ

Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

20 Հուլիս, 2017 11:50
Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Հուլիսի 19-ին Գերմանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քեմալ Այդընը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել պաշտոնական Անկարային՝ Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Փետեր Շթոյդթներին կալանավորելու առնչությամբ: Այս մասին հայտնում է «Spiegel Online » լրատվակայքը:

Թեմայի հետ կապված մեկնաբանություններ է արել նաև Գերմանիայի արգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը: Վերջինս հայտնել է, որ թուրք դեսպանին  «պարզ լեզվով» ասվել է, որ թուրքական  կողմը  անհապաղ, առանց ժամանակ կորցնելու, պետք է ազատ արձակի գերմանացի իրավապաշտպանին:

Բացի այդ էլ նա նշել է, որ թուրքական կողմի մեղադրանքները Շթոյդթների վերաբերյալ պարզապես  «իրականությունից դուրս են»:

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարությունն էլ կոշտ արձագանք է արել խնդրի հետ կապված: Գերմանիային կոչ է արվել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին, մասնավորապես դատաիրավական համակարգին: Նշվել է, որ Թուրքիան ուներ բոլոր «իրավական հիմքերը» Շթոյդթներին կալանավորելու համար:

Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին Ստամբուլում: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին