Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

19 Հուլիս, 2017 20:58
Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ պարոն Սահակյան,

Հայաստանի Հանրապետության կառավարության ու անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Արցախի Հանրապետությունում շարունակվելու է պետականության ամրապնդման գործընթացը և տնտեսական ու քաղաքական զարգացումը:

Վստահ եմ նաև, որ Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական երկու պետությունների տնտեսական սերտ փոխգործակցությունը շարունակվելու է հետևողականորեն խորանալ և ամրապնդվել:

Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ ու եռանդ, որպեսզի մեկնարկած ծրագրերը և նախանշված աշխատանքները բարեհաջող ավարտի հասցնեք՝ ի շահ Արցախի ժողովրդի բարօրության»:

 

Լրահոս

Դիտել ավելին