Կարևոր իրադարձություններ

Մինչև 2025 թվականը ՀՀ մարզերում կստեղծվի 60 աշխատատեղ. Դավիթ Լոքյան

19 Հուլիս, 2017 17:36
Մինչև 2025 թվականը ՀՀ մարզերում կստեղծվի 60 աշխատատեղ. Դավիթ Լոքյան

Հայաստանի մարզերում մինչև 2025 թվականը պետք է բացված լինի մոտ 60 հազար աշխատատեղ։ Այս մասին «Ջանքերի համախմբում՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար» տարածքային զարգացման համաժողովի ժամանակ ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Այսօր մենք հասել ենք մի ելակետային վիճակի, երբ երկիրը կանգնած է տարածքային անհամաչափությունը հավասարեցնելու, տարածքների մրցունակությունը բարձրացնելու, մարզերում աշխատատեղեր ստեղծելու և բնականաբար եկամուտ և ավելացված արժեք ապահովելու առաջ։ ՀՀ զարգացման 2016-2025 թթ. ռազմավարությունը հստակորեն արտացոլում է, թե մենք ինչ նպատակներ ունենք և ինչին պիտի հասնենք 2025 թվականին: Դա գործնական մի փաստաթուղթ է, համաձայն որի`մենք 2025 թվականին երկրում պետք է ունենանք յուրաքանչյուր տարածքի համար բավականին մեծ ՀՆԱ»,- նշեց Դավիթ Լոքյանը։

Նրա խոսքով` Հայաստանի ամենաաղքատ տարածքները չպետք է պակաս ՀՆԱ ունենան հանրապետության միջինը 70 տոկոսից և մարզերում պետք է ապահովել շուրջ 60 հազար աշխատատեղ։ Նախատեսվում է 10 տոկոսի չափով մեծացնել ոչ ֆորմալ գյուղատնտեսական ձեռնարկությունների թիվը և շատացնել երկրում մարդկային կապիտալի հնարավորությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին