Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն ավարտված է

19 Հուլիս, 2017 16:23
 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն ավարտված է

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 18-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Խորհրդարանականները հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել վերջիններիս հուզող բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց տեսակետները: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ համայնքի դերը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման, հայապահպանության եւ ազգային արժեքների պահպանման գործում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին