Կարևոր իրադարձություններ

«Պուտինոիդներ, պուտինիստներ, պոտինամոլներ, Դուք արհավիրք եք, Դուք երկրաշարժից բեթար եք, Դուք աղբ եք, Դուք այս ինչ վարակ էիք, որ մեր գլխին եկաք»

17 Հուլիս, 2017 18:14
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Պուտինոիդներ, պուտինիստներ, պոտինամոլներ, Դուք արհավիրք եք, Դուք երկրաշարժից բեթար եք, Դուք աղբ եք, Դուք այս ինչ վարակ էիք, որ մեր գլխին եկաք»

Բացարձակապես ինձ իրապես չի մտահոգում Կրեմլից հնչած կամ Կրեմլի կատարած գործողությունները` այլ բան չի կարելի սպասել բռնապետական իշխանությունից: Ինչ սպասես մի պետության իշխանությունից, որը սպանում է, բանտարկում է, ունեզրկում է իր քաղաքացիներին:

Ավելի շատ մտահոգում է այս ողորմելի վիճակը, որում հայտնվել ենք մենք, մեր պետությունը, այս ողորմելի իշխանությունների և նրա սպասավորների քաղաքականության ու վարքագծի պատճառով: Այս խեղճ ու կրակ վիճակն է մտահոգիչ, որին դեռևս հարմարվում է ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը` այդ ողորմելիների քաղաքականության արդյունքում:

Նվաստացուցիչ է, երբ քեզ վերաբերվում են այսպես` մի լկտի պետության լկտի իշխանության կողմից:

Եվ այդքանից հետո դեռ համարձակվում են ՀՀԿ+ նրա սպասավորները ծպտուն անգամ արձակել, ինչ որ բառեր արտասանել:

ՀՀ-ն վառ օրինակ է այն աքսիոմատիկ մտքի, որ երբ զոհաբերում ես, զիճում ես արժանապատվությունդ, վտանգում ես և զոհաբերում ես նաև անվտանգությունդ:

Ինչպես դուրս գալ այս նվաստացուցիչ վիճակից:

Պուտինոիդներ, պուտինիստներ, պոտինամոլներ Դուք արհավիհրք եք, Դուք երկրաշարժից բեթար եք, Դուք աղբ եք, Դուք այս ինչ վարակ էիք, որ մեր գլխին եկաք:

Ինչ անել..չգիտեմ...ինչպես անել չգիտեմ...

Այս աղբից, այս խայտառակությունից պետք է մաքրվել...

 

Լրահոս

Դիտել ավելին