Կարևոր իրադարձություններ

ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ կսահմանի սիրիացի գիտնականների և զինվորականների դեմ, ովքեր կասկածվում են քիմիական գրոհների հետ առնչություն ունենալու մեջ

17 Հուլիս, 2017 16:51
ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ կսահմանի սիրիացի գիտնականների և զինվորականների դեմ, ովքեր կասկածվում են քիմիական գրոհների հետ առնչություն ունենալու մեջ

ԵՄ խորհուրդն այսօր պատժամիջոցներ կսահմանի 16 սիրիացի գիտնականների և զինվորականների դեմ, ովքեր կասկածվում են վերջին ամիսներին Սիրիայում կատարված քիմիական գրոհների հետ առնչություն ունենալու մեջ: The Independent-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը:

Նշենք, որ Դամասկոսն արդեն տրամադրել էր տեղեկատվություն այն մասին, որ Սիրիայում քիմիական գրոհների հետևում կանգնած են տեղական ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր այդպես ցանկանում են հրահրել Արևմուտքի ռազմական ինտերվենցիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ: Այս վարկածը հաստատել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին