Կարևոր իրադարձություններ

Հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիան կրել է 17 մլրդ դոլարի վնաս

17 Հուլիս, 2017 16:27
Հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիան կրել է 17 մլրդ դոլարի վնաս

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ)  փոխնախագահ  Ջեվդեթ Յըլմազը  հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով երկիրը 17 մլրդ դոլարի  վնաս է կրել:

«Հուլիսի 15-ին տեղի ունեցածը Թուրքիայի վրա նստեց շուրջ 17 մլրդ դոլար: Սակայն հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի առջև բացվեցին տնտեսական հնարավորություններ: Որովհետև այս կառույցի  (գյուլենական համայնք-խմբ) թևերը այժմ մաքրվում են պետական համակարգից»,- «CNNTürk»-ի հաղորդումներից մեկի ժամանակ ասել է Յըլմազը:

ԱԶԿ-ի փոխնախագահի խոսքերով՝ եթե հանկարծ հեղաշրջման փորձը հաջողությամբ ավարտվեր, ապա երկիրը ավելի մեծ վնաս կկրեր:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրում են գյուլենական համայնքի ղեկավար Ֆեթթուլահ Գյուլենին:

 

Լրահոս

Դիտել ավելին