Կարևոր իրադարձություններ

Արտյոմ Սիմոնյանը կարիերան կշարունակի բելառուսական Կրումկաչի ակումբում

17 Հուլիս, 2017 16:14
Արտյոմ Սիմոնյանը կարիերան կշարունակի բելառուսական Կրումկաչի ակումբում

Հայաստանի ազգային հավաքականի և շվեյցարական «Ցյուրիխի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը պաշտոնապես դարձել է բելառուսական «Կրումկաչի» ակումբի ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է «Ցյուրիխի» պաշտոնական կայքը:

 22-ամյա ֆուտբոլիստը բելառուսական ակումբում հանդես կգա վարձակալության հիմունքներով մինչև Բելառուսի առաջնության ավարտը` նոյեմբերի 30-ը:

 Հիշեցնենք` Արտյոմ Սիմոնյանը, որը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, 3 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, իսկ նախորդ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է շվեյցարական «Լե Մոնե» ակումբում:

 

Լրահոս

Դիտել ավելին