Կարևոր իրադարձություններ

«Կլինի՞ հայկական ռազմաբազա ուղարկվող ձեր սպաներին մի քիչ հայերեն սովորեցնեք. լեզուն չհասկանալով՝ նրանք երբեմն կարող են նույնիսկ մարդ սպանել»

17 Հուլիս, 2017 16:09
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Կլինի՞ հայկական ռազմաբազա ուղարկվող ձեր սպաներին մի քիչ հայերեն սովորեցնեք. լեզուն չհասկանալով՝ նրանք երբեմն կարող են նույնիսկ մարդ սպանել»

Սիրելի, հարգելի և նույնիսկ պաշտելի Աշխարհատիրոջ որդի Աշխարհատեր (Владимир Владимирович) ջան, կլինի՞ հայկական ռազմաբազա ուղարկվող ձեր սպաներին մի քիչ, մի՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ քիչ հայերեն սովորեցնեք: Լեզուն չհասկանալով՝ նրանք երբեմն կարող են նույնիսկ մարդ սպանել: Չի՞ լինի: Դե լավ, մի նեղացեք, բան էր՝ ասեցինք: Այո, այո, ճիշտ այդպես, մենք մերոնց պիտի արագ ռուսերեն սովորեցնենք, բա ո՞նց: Հասկացանք, հասկացանք...Բայց...բայց... բայց ձերոնք ռուսերեն գիտե՞ն: Դե լավ, լավ, իհարկե, դա մեր գործը չի:

Ռուսական պետական Դումայի նախագահի տրամաբանությունն ուղղակի նախանձելի է. դարձրեք մասնագիտական կրթության ձեր ուսումնական հաստատությունները ռուսերեն, որպեսզի դրանք ավարտողները Ռուսաստանում կարողանան աշխատել՝ բժիշկները, ինժեներները, ատաղծագործները, խառատները, շենք կառուցողները, ասֆալտ փռողները... Ընդ որում քննարկման չի դրվում այն հարցը, որ Ռուսաստանն էլ է շահագրգռված այդ աշխատողներին ունենալ: Ողջ աշխարհում աշխատուժին «ինտեգրում»՝ տեղական լեզվին. նորմերին, օրենքներին, կարգին .... ծանոթացնում են գործատու երկրները իրենց միջոցներով, բայց չէ ո՞ր հանրահայտ «հանելուկային հոգով» Ռուսաստանն ուրի՜՜շ է: Հատկապես իրենց հնազանդների հանդեպ: Այ Հայստանի ռուսական ռազմաբազա նրանք կարող են ուղարկել ոչ մի բառ հայերեն չհասկացող ռուսաստանյան զինվորներ և նույնսիկ տարիներով այստեղ ապրող ռուսաստանյան սպաներ: «Սովորեք նրանց հետ խոսել և լեզու գտնել ձեր միջոցներով», -կասեր Ռուսական պետական Դումայի նախագահ Վոլոդինը, եթե Հայաստանն ինչ որ հրաշքով առաջարկեր (խնդրեր) այլ երկիր ուղարկվող զինվորներին, գոնե սպաներին այդ երկրի լեզվին մի փոքր ծանոթացնել. «ребята, да вы что, совсем того? охренеть можно!»: Վոլոդին ազգանունն այդ իրավունքը տալիս է՝ Володин-Володя-Владимир-владеть миром, Աշխարհատեր: Թունդ է: Կրկնակի աշխարհատեր՝ Владимир Владимиович՝ Աշխարհատիրոջ որդի Աշխարհատեր: Շա՝՝՝՝տ թունդ է՝ համարյա տակառում հնեցված գինի: Սա արդեն «ռուսի գեն է», որի առաջ «հայու գենատերերին» մնում է մեղավոր ժպտալ:

 

Լրահոս

Դիտել ավելին