Կարևոր իրադարձություններ

«Ովքեր, որ «Սասնա Ծռերին» ահաբեկիչ են համարում, թող կարդան էս քրոնիկոնից ու հասկանան, թե ոստիկաններն ինչպես են վերաբերվել Ծռերին ու հակառակը»

17 Հուլիս, 2017 15:20
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
«Ովքեր, որ «Սասնա Ծռերին» ահաբեկիչ են համարում, թող կարդան էս քրոնիկոնից ու հասկանան, թե ոստիկաններն ինչպես են վերաբերվել Ծռերին ու հակառակը»

Ովքեր, որ «Սասնա Ծռերին» ահաբեկիչ են համարում, թող կարդան էս քրոնիկոնից ու հասկանան, թե ոստիկաններն ինչպես են վերաբերվել Ծռերին ու հակառակը

«ՊՊԾ Գնդի խրոնիկա շարքից

Հատվածներ Ծռի օրագրից

Մեր մոտ մի քիչ գումար կար։ Տալիս էինք մեզ շրջապատած երիտասարդ ոստիկաններին, նրանք մեզ թաքուն սիգարետ էին բերում։ Հինգերորդ գումարտակի երկար միջանցքի ծայրին գտվող վերջին պատուհանն էր դա։ Նրանք այդ պատուհանից սիգարետները թաքուն գցում էին ներս։ Այդ պատուհանից ընդամենը 7 մետրի վրա էին կանգնում։ 20- հազարանոց էինք շպրտում, ու նրանք միշտ սիգարետը մանրի հետ բերում էին և պատուհանից ներս շպրտում։ Ամեն առավոտ իրար պարտադիր ողջունում էինք։ Ես միայն բարևել եմ։ Բայց նրանք տղաներին ասում էին,«Մենք չենք կրակելու, ու եթե հրաման լինի, օդ ենք կրակելու։ Հանկարծ դուք էլ չկրակեք։» Մեզ հետ կապվում էին նաև զրահամեքենայի անձնակազմից։ Ասում էին, «Տղերք, մենք հրամանի դեպքում շենքի պատերին ենք նշան բռնելու։ Եթե օդ կրակենք, հրաման տվողները կհասկանան ու կպատժեն մեզ։ Բացի այդ, օդ կրակածները քաղաքի բնակելի թաղամասերի վրա կպայթեն։»

Հետո մեզ ասում էին նաև, որ սովորական պարսատիկներից ժուչոկներ են թռցնում գնդի տարածք։ Ասում էին, «Զգուշ եղեք, տղերք, ձեր բոլոր խոսակցությունները լսում են ։ Ձեր շուրջը դիպուկահարների 27 կետ կա, շատ զգույշ եղեք։»

Երբ գնում էինք ավազանում լողանալու,Վարդան Եղիազարյանն էլ էր մեր հետ։ Պարսպի մյուս կողմի տներում դիրքավորված ոստիկանները մի 35-40 մետրի վրա էին կանգնած։ Զգում էինք, որ սկզբում շատ զարմացած էին նայում, խոսում էին իրար հետ, ժպտալով մեր կողմն էին նայում, երբ զենքերը դնում էինք նստարանին, հանվում ու լողում էինք։ Օսիպյանը չէր մտնում լողավազան։ Կոշիկ, նասկի հանում էր, ոտները կախում ավազանի ջրի մեջ։

Դե, էդ ոստիկաններին երևի ներկայացրել էին, որ մենք պատանդներին տանջում ենք, խոշտանգում։ Մեկ էլ հանկարծ տեսնում են, որ Եղիազարյան Վարդանը սրբիչը վզովը քցած «ահաբեկիչների» հետ գալիս է ավազանի մոտ, հանգիստ հանվում ու միասին լողանում են, հետո էլ ցնցուղի տակ ցայվում ու նստում ավազանի մոտի նստարաններին, ծխում ու զրուցում։
Օսիպյանը, իմ կարծիքով չէր մտնում, որ հետո չասեն, թե ահաբեկիչների հետ լողացել է, երբ մի քանի մետր էն կողմ իր ենթականերն էին կանգնած։ Ասում են Վովայի հետ ծովում էլ չի լողացել։ Շորերով է մնացել․․․»

Քրոնիկոնը Suzanne Simonyan-ի ֆեյսբուքի էջից

 

Լրահոս

Դիտել ավելին