Կարևոր իրադարձություններ

Մերկելին զայրացրել է Թուրքիայի` գերմանացի պատգամավորներին ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցելել արգելելու որոշումը

17 Հուլիս, 2017 14:04
Մերկելին զայրացրել է Թուրքիայի` գերմանացի պատգամավորներին ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցելել արգելելու որոշումը

Գերմանիան չի պատրաստվում Անկարայի հետ քննարկել թուրքական Կոնիա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական ավիաբազայում իրենց ծառայությունն անցկացնող գերմանացի զինվորականներին այցելելու հարցը: Deutsche Welle-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Կանցլերի խոսքով` նրանց այդ իրավունքը չի կարող օգտագործվել Թուրքիայի հետ այլ թեմաների շուրջ քաղաքական քննարկումների մեջ: Եթե Թուրքիան փորձի պայմաններ առաջադրել, ապա միանշանակ կմերժվի:

Թուրքիան կրկին թույլ չի տվել, որ Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավորները հանդիպեն գերմանացի այն զինվորների հետ, որոնք ծառայություն են անցնում Քոնիա քաղաքի ՆԱՏՕ-ի ռազմաբազայում:

Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վոլֆգանք Հելլմիխը տեղեկացրել է, որ նշյալ լուրն իրենց հայտնել է Գերմանիայի արտգործնախարությունը: Ըստ վերջինիս՝ թուրքական կողմը  պահանջել է որ այցը չեղարկվի և հետաձգվի՝ հաշվի առնելով երկու երկրների լարված հարաբերությունները:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին