Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում սպասվում է բարձր ջերմային ֆոն, առկա կլինի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ

16 Հուլիս, 2017 18:27
ՀՀ-ում սպասվում է բարձր ջերմային ֆոն, առկա կլինի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ

Հուլիսի 17-21-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ-ում օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, երեկոյան ժամերին Արարատյան դաշտում հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում՝ 16-21 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում՝ 19-21 մ/վրկ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին