Կարևոր իրադարձություններ

Մամայի բալեքը թող 1 միլիոն տան բանակին եւ չծառայեն. «Առավոտ»

15 Հուլիս, 2017 09:42
Մամայի բալեքը թող 1 միլիոն տան բանակին եւ չծառայեն. «Առավոտ»

Կան չծառայածների ծնողներ, որ հայրենիքի համար շատ բան են արել: Օրինակ՝ մամուլը գրեց, որ գեներալ Սեյրան Սարոյանի երկու տղաները չեն ծառայել, բայց ես գիտեմ, որ Սարոյանի ամբողջ գերդաստանը մասնակցել է Արցախյան պատերազմին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս հրապարակված տվյալներին, համաձայն որոնց՝ քառասունից ավելի պաշտոնյաների զավակներ չեն ծառայել, ասաց ազատամարտիկ Վիտյա Հակոբյանը:

«Թող չծառայեն, մեկ է՝ չեն կարողանալու ծառայել, բամբակի մեջ մեծացած մամայի բալեք են: Բայց եթե չեն ուզում ծառայել, թող ներդրում անեն բանակի համար: Միլիոններ ու միլիարդներ ունեն, թող ամեն մեկը մեկ միլիոն գումար ներդնի բանակում՝ չծառայելու դիմաց: Թե չէ՝ ոչ ծառայում են, ոչ էլ ինչ-որ բան են անում բանակի համար»,-համոզմունք հայտնեց նա:

Ազատամարտիկի խոսքով՝ վաղ թե ուշ այս հարցը ՊՆ-ում պետք է քննարկվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին