Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանը՝ ողջույնի մեծ մասը հնչեցրել է բավականին լավ ֆրանսերենով. «Հրապարակ»

15 Հուլիս, 2017 09:30
Արա Բաբլոյանը՝ ողջույնի մեծ մասը հնչեցրել է բավականին լավ ֆրանսերենով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 14-ը Բաստիլի գրավման օրն է՝ Ֆրանսիայի ազգային տոնը, որն ամեն տարի մեծ շուքով նշում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ Երեկ եւս մեծ թվով քաղաքական ու հասարակական գործիչներ, Ֆրանսիայի բարեկամներ էին հրավիրվել դեսպանություն։ Սերժ Սարգսյանը դեսպանատուն է այցելել ավելի վաղ, շնորհավորել եւ զրուցել դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի հետ։
 
Իսկ երեկոյան ներկա էին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նախարարներ, պատգամավորներ եւ այլ հյուրեր։ Դեսպանատան հետնամասում գտնվող այգում ամբիոն էին դրել, ֆուրշեթի սեղաններ, համերգային մաս էր նախատեսված։ Նախ ելույթ ունեցավ դեսպանը՝ դժվարությամբ, բայց հայերեն արտաբերելով իր ճառը։ Ապա խոսեց Արա Բաբլոյանը՝ ողջույնի մեծ մասը հնչեցնելով բավականին լավ ֆրանսերենով»։
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին