Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ԱԺ-ում աժիոտաժ է. սկսվում է մեքենաների համարները բաժանումը. ի՞նչ են անելու «կռուտոյները». «Հրապարակ»

15 Հուլիս, 2017 08:18
ԱԺ-ում աժիոտաժ է. սկսվում է մեքենաների համարները բաժանումը. ի՞նչ են անելու «կռուտոյները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովն արդեն ստացել է նոր պետհամարանիշներ ունենալու իրավունքը։ Երեկվանից աժիոտաժն սկսվել է։ Պետհամարանիշներն ստանալու են Ճանապարհային ոստիկանությունից։ Հավանաբար՝ հաջորդ շաբաթվանից։

Մեքենաների համարներն սկսվելու են «ՀՀ 01» եւ «ՀՀ 11»-ով։ «ՀՀ 11»-ով համարանիշները պատգամավորների թվով են լինելու` 105 հատ, եւ յուրաքանչյուր պատգամավոր իր մանդատի համարով է ստանալու։ Իսկ «ՀՀ 01»-ը ծառայողական մեքենաներինն է լինելու՝ աշխատակազմ, հանձնաժողովների նախագահներ-տեղակալներ եւ այլն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը դիմել էր Ճանապարհային ոստիկանությանը՝ նոր համարանիշներ հանելու համար: Բանն այն է, որ տարիների ընթացքում մեծ թվով՝ ԱԺ-ի հետ կապ չունեցող մարդիկ ստացել են ԱԺ մեքենաների համարանիշներ, գումարով գնել են դրանք, գնացողներն էլ չեն հանձնել հին համարները, եւ, որպեսզի այդ բոլոր համարները հետ բերելու վրա ժամանակ ու միջոցներ չծախսեն, որոշվել է գնալ 105 նոր համարանիշներ ստանալու ճանապարհով: Իսկ նախկին համարները կհայտարարվեն ուժը կորցրած։

Այժմ «OO 01» եւ «ՕՕ 11» համար ունեցողներն այլեւս «կռուտոյ» տղերք չեն, ճանապարհային ոստիկանների մոտ էլ չեն անցնելու պատգամավորական համարանիշները․ փաստորեն, ժամանակին գործադրված ջանքերը կամ վճարված գումարը ջուրն ընկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին