Կարևոր իրադարձություններ

Պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 1,9 տոկոսով

13 Հոկտեմբեր, 2015 15:39
Հեղինակ՝ Անահիտ Գրիգորյան
Պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 1,9 տոկոսով

2015-ի առաջին հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 740 մլրդ 384 մլն դրամ, ինչը 1,9 տոկոսով ավելի է նախորդ 2014-ի նույն ժամանակահատվածի պետական բյուջեի եկամուտների համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից:
Բյուջեի զուտ եկամուտներն (առանց պաշտոնական դրամաշնորհների) ավելացել են 1,6 տոկոսով` կազմելով 736 մլրդ 685 մլն դրամ, իսկ միայն հարկային եկամուտները` 1,3 տոկոսով` կազմելով մոտ 693 մլրդ 466 մլն դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին