Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակն է նշել. ասեղ գցելու տեղ չի եղել, ներկա են եղել նաև Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը. «Հրապարակ»

15 Հուլիս, 2017 07:52
Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակն է նշել. ասեղ գցելու տեղ չի եղել, ներկա են եղել նաև Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակը նշել է այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Էջմիածնում գեներալի ընտանիքին պատկանող «Վան» ռեստորանում ասեղ գցելու տեղ չի եղել։ Ներկա են եղել ԵԿՄ-ականները, պատանի երկրապահները, քաղաքական եւ ռազմական էլիտան, ներկայացուցիչներ Արցախից։ Քաղաքական էլիտան մասնակցել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկա է եղել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի պատվավոր հյուրերի շարքում են եղել Ղարաբաղի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարյանի ընտանիքը, որը Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական կապեր ունի, եւ այլ հյուրեր»։
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին