Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Աղբերքում արևային էլեկտրակայան է կառուցվելու

14 Հուլիս, 2017 19:29
Աղբերքում արևային էլեկտրակայան է կառուցվելու

Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում կկառուցվի 1 մեգավատտ հզորության արեւային էլեկտրակայան, որը, հավանաբար, կլինի առաջինը մարզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աղբերքի գյուղապետ Վասիլ Աղասարյանը, ընտրված է կայանի կառուցման համար նախատեսված 9 հեկտար տարածքը, որի կարգն արդեն փոխված եւ հաստատված է որպես էներգետիկ նշանակության հողատարածք:

«Հողի աճուրդը հայտարարված է 2017 թվականի օգոստոսի 7-ին: Արեւային էլեկտրակայանի կառուցմամբ եւ շահագործմամբ հետաքրքրված են Հայաստանում գործող «Ֆեբուս Էներջիկ» եւ «Էկոդավ» ընկերությունները: Աճուրդի կայացումից հետո, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Հողը կտրվի սեփականության իրավունքով՝ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, որը կվաճառվի պետությանը: Արեւային էլեկտրակայանի կառուցման ու շահագործման պարագայում հիմնականում փախստականներով բնակեցված եւ սահմանամերձ Աղբերքում կբացվի 10 մշտական աշխատատեղ»,- հավաստեց համայնքի ղեկավարը:
2017 թվականի առաջին կիսամյակի դրությամբ Աղբերքում բնակվում է 80 տնտեսություն՝ 370 բնակիչներով, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին