Կարևոր իրադարձություններ

Չեխիայի հայ համայնքը տապալել է ՀՀ դեսպանատան մոտ ադրբեջանցիների կազմակերպած ցույցը

14 Հուլիս, 2017 18:16
Չեխիայի հայ համայնքը տապալել է ՀՀ դեսպանատան մոտ ադրբեջանցիների կազմակերպած ցույցը

Պրահայում Հայաստանի դեսպանատան դիմաց այսօր բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ի չիք է դարձել դեսպանատան տարածքից կազմակերպված հակացույցի արդյունքում. գրում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագիրը:

Ադրբեջանցի ցուցարարներին  դիմավորել են  հայկական դեսպանատան աշխատակիցներն ու Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները` Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով, ողջ փողոցում լսելի ազգային-հայրենասիրական բարձր երաժշտությամբ  ու տասնյակ ցուցապաստառներով, որոնց մեջ էին նաև  «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Կանգնեցրեք ագրեսոր Ալիևին», «Լեռնային Ղարաբաղն  ազատ պետություն է»,  Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հայտնի գնահատականը` «Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարը, այլ  իր խաղաղ բնակչությանը կիրառում է իբրև մարդկային վահան»  և այլն։

Չեխիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է. «Մեզ հասած տեղեկություններով Չեխիայում բնակվող ադրբեջանցիներն ամենայն հավանականությամբ Բաքվից իջեցված հրահանգով կազմակերպեցին փոքրաթիվ այս բողոքի ակցիան Չեխիայի ՀՀ դեսպանատան առջև։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ մտացածին խնդիրների առնչությամբ բողոքների անցկացումը ոչ մի հանգրվանի չի հասցնի։ Ավելի արդյունավետ կլիներ, որպեսզի նրանք իրականացնեին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների  միջնորդությամբ վստահության մթնոլորտ ձևավորելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայկական կողմը բազմիցս դատապարտել է ադրբեջանական զինուժի` սեփական խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու գործողությունները։ Չեխիայի հայ համայնքի համակարգված գործողության շնորհիվ, ըստ էության, ադրբեջանցիների կազմակերպած սադրանքը տապալվեց»։

 

Լրահոս

Դիտել ավելին