Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանությունը մակաբույծների ոչնչացման անվան տակ այս տարվա ընթացքում ծախսել է մոտ 17 հազար դոլար. «Ժողովուրդ»

14 Հուլիս, 2017 09:33
ՀՀ ոստիկանությունը մակաբույծների ոչնչացման անվան տակ այս տարվա ընթացքում ծախսել է մոտ 17 հազար դոլար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ընտրությունների ժամանակ թաղային լածիրակները իշխանությունների օգտին անարգել ընտրակաշառք են բաժանում, մինչ հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում անխոչընդոտ իրար վրա են կրակում քրեական տարրերը, դանակահարում կամ պարզապես ծեծկռտուք են կազմակերպում, ՀՀ ոստիկանությունը զբաղված է իշխանությունների քաղաքական պատվերը կատարելով, օրինակ՝ դատարանում «Սասնա ծռեր» խմբավորման ամբաստանյալներին խոշտանգելով, «աղիքները թափել» սպառնալով:

Միաժամանակ, այս կառույցը շարունակում է լուրջ բեռ հանդիսանալ ՀՀ պետական բյուջեի վրա, ընդ որում, տարեցտարի ավելացվում են ոստիկանությանը հատկացվող գումարների չափերը: Հասկանալի է՝ «հաշվետու տարվա» ընթացքում իշխանություններին մատուցած ծառայությունների չափով:

Դրա համար էլ այս կառույցն անխնա ծախսեր է անում, օրինակ՝ ախտահանման ու մակաբույծների ոչնչացման անվան տակ այս տարվա ընթացքում ծախսվել է 8,1 մլն դրամ կամ մոտ 17 հազար դոլար:

Հետաքրքիր է՝ ի՞նչ մակաբույծներ են, որոնց ոչնչացումն այդքան թանկ արժի, երեւի հույժ վտանգավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին