Կարևոր իրադարձություններ

ՀԿԵ-ում գլխավոր ինժեների եղբոր շահած տենդերը «դեբոշների» առիթ է դարձել. նրան ազատել են աշխատանքից. «Հրապարակ»

14 Հուլիս, 2017 09:05
ՀԿԵ-ում գլխավոր ինժեների եղբոր շահած տենդերը «դեբոշների» առիթ է դարձել.  նրան ազատել են աշխատանքից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել էր, որ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հայտարարած գծերի նորոգման, կառուցման, պատրաստման մասով մոտ 30-40 մլն դրամանոց տենդերը շահել է ոչ թե երկաթուղին, այլ ՀԿԵ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի եղբոր՝ Արկադի Եդիգարյանի ընկերությունը։

 

ՀԿԵ հասարակայնության հետ կապերի պետ Վ․ Ալոյանը հաստատել էր տենդերում պարտվելու տեղեկությունը, սակայն նշել էր, թե չեն հետաքրքրվել՝ ով է շահողը։

Պարզվում է՝ նյութի հրապարակումից հետո հետաքրքրվել են, «դեբոշներ» սարքել ատոմակայանի հետ, պահանջել չեղյալ համարել տենդերը, ապա և Եդիգարյանին հեռացրել աշխատանքից։

 

Ալոյանը հաստատեց «Հրապարակ»-ի տեղեկությունը՝ նշելով, որ ՀԿԵ երևանյան լոկոմոտիվային դեպոյի արտադրամասի պետ Արկադի Եդիգարյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին