Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտտին մոտ է «Բավարիան» գլխավորելուն:
Այս մասին տեղեկացնում է Sport Mediaset-ը` նշելով, որ կողմներն արդեն պայմանավորվել են երկամյա պայմանագրի մասին, որն ուժի մեջ կմտնի 2016թ-ի հուլիսին:
Ինչ վերաբերում է «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզչին, ապա Գվարդիոլան, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Մանչեսթր Սիթին»: