Կարևոր իրադարձություններ

ԿԲ-ն իր աշխատելաոճով սկսել է նմանվել ՃՈ-ին, երբ ոստիկանները ծառի տակ թաքնվում են ու տուգանում վարորդներին. «Հրապարակ»

14 Հուլիս, 2017 08:03
ԿԲ-ն իր աշխատելաոճով սկսել է նմանվել ՃՈ-ին, երբ ոստիկանները ծառի տակ թաքնվում են ու տուգանում վարորդներին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կենտրոնական բանկը վերջին շրջանում ստուգում է գրավատները, որտեղից ահազանգում են․ «Ամեն տարի ԿԲ-ն հրապարակում էր այն գրավատների ցանկը, որտեղ իրենց ֆինանսական վերահսկողության վարչությունն ստուգումներ պետք է իրականացնի։ Դա նորմալ էր։ Առհասարակ՝ բոլոր ստուգող մարմիններն էլ տարեկան կտրվածքով հրապարակում են այդ օբյեկտների ցանկը, սակայն այս տարի ԿԲ-ն, չհրապարակելով ցանկը, այցելում է գրավատներ, ստուգում՝ փորձելով անակնկալի բերել, տուգանել։ Դա նման է նրան, երբ ՃՈ ոստիկանները ծառի տակ թաքնվում են ու տուգանում վարորդներին»։
 
ԿԲ-ից ասացին, որ անցած տարիներին նման ցանկի հրապարակումը բարի կամքի դրսեւորում էր, իրենք իրավունք ունեն առանց զգուշացնելու եւ ցանկ հրապարակելու ստուգել ցանկացած գրավատուն»։
 
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին