Կարևոր իրադարձություններ

Աշնանը նոր թափ կհավաքի համայնքների խոշորացման ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մինչեւ 2018 թ.-ի մարտ. «Հրապարակ»

14 Հուլիս, 2017 07:50
Աշնանը նոր թափ կհավաքի համայնքների խոշորացման ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մինչեւ 2018 թ.-ի մարտ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշնանը նոր թափ կհավաքի համայնքների խոշորացման ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մինչեւ 2018 թ․ մարտ։ Գրեթե վերականգնվելու են նախկին շրջկոմները։ Օրինակ, Շիրակի մարզում 10 համայնք է կազմավորվելու, այսօր 79-ն է։ Մյուս մարզերի վերաբերյալ դեռ թվեր չկան։
 
Ի դեպ, ԱԺ ընտրություններից դուրս մնացածներից ոմանք անհամբեր սպասում են խոշորացմանը, որից հետո ՏԻՄ նոր ընտրություններ են հայտարարվելու, եւ հնարավորություն է ստեղծվելու խոշորացած համայնքների ղեկավարի պաշտոն ստանձնել։ Օրինակ՝ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանը պատրաստվում է կրկին քաղաքապետի հայտ ներկայացնել Թալինում»։
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 

Լրահոս

Դիտել ավելին