Կարևոր իրադարձություններ

Հայազգի օլիգարխի որդու հարսանիքի վրա 10 մլն դոլար է ծախսվել. The Daily Mail-ի անդրադարձը (լուսանկարներ)

04 Հուլիս, 2017 12:44
Հայազգի օլիգարխի որդու հարսանիքի վրա 10 մլն դոլար է ծախսվել. The Daily Mail-ի անդրադարձը (լուսանկարներ)

The Daily Mail պարբերականն անդրադարձել է ռուսաստանցի օլիգարխներ Ալբերտ Ավդոլյանի ու Էլդար Օսմանովի երեխաների հարսանիքին: Ինչպես նշում է պարբերականը, ծնողները  Լոս Անջելեսի Dolby Theatre-ի դահլիճում կայացած շքեղ հարսանիքի կազմակերպման վրա ծախսել են շուրջ 10 մլն դոլար:



Հարսնացուն` Լոլիտա Օսմանովան, կրել է աշխարհահռչակ Zuhair Murad նորաձևության տան շքեղ զգեստներից մեկը:

 

Միջոցառմանը ելույթ են ունեցել Ստաս Միխայլովը, Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովն ու Լեդի Գագան:

Instagram-ում հայտնված տեսանյութերից մեկում Լեդի Գագան անկեղծացել է՝ նշելով, որ նման ճոխ հարսանիք ինքը երբեք չի տեսել:

«Այնքան ուրախ եմ այստեղ գտնվելու համար, շատ գեղեցիկ հարսանիք է: Կյանքումս երբեք նման բան չեմ տեսել, ամեն ինչ շատ առանձնահատուկ է: Ես այս դահլիճում «Օսկար»-ի ժամանակ էլ եմ եղել, ու վստահ կարող եմ ասել, որ նման բան չեմ տեսել», պատմել է երգչուհին: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին