Կարևոր իրադարձություններ

Ջիբրիլ Սիսեն ձերբակալվել է Վալբուենային շանտաժի ենթարկելու կասկածանքով

13 Հոկտեմբեր, 2015 14:48
Ջիբրիլ Սիսեն ձերբակալվել է Վալբուենային շանտաժի ենթարկելու կասկածանքով

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեն ևս 3 անձանց հետ ձերբակալվել է:

Ինչպես հայտնում է «AFP»-ն, ձերբակալվածները կասկածվում են Մատյե Վալբուենայից գումար շորթելու մեջ: Նյութում առկա է այն տեղեկությունը, որ նրանք շանտաժի են ենթարկել «Լիոնի» ֆուտբոլիստին էրոտիկ տեսանյութերով:

Իրավապահ մարմիններից հայտարարություն է տարածվել, որ դեռևս ապացուցված չէ Վալբուենայի ներկայությունը տեսանյութերում:

 

Լրահոս

Դիտել ավելին