Կարևոր իրադարձություններ

Առաջնագծում ականապայթունային և բազմաբեկորային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանը բուժում կստանա ՌԴ-ում

29 Հունիս, 2017 15:41
 Առաջնագծում ականապայթունային և բազմաբեկորային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանը բուժում կստանա ՌԴ-ում

Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային և բազմաբեկորային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 մլն 495 հազար դրամ:

Ընթացիկ տարվա մայիսին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու համար հատկացրել էր 4 մլն 138 հազ. դրամ: ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի ներկայացրած փաստաթղթերի համաձայն, Ռ. Սահակյանի բուժման և վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 413.700 ՌԴ ռուբլի, որի հիման վրա էլ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում են նոր միջոցներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին