Կարևոր իրադարձություններ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կհասնի 7–ի. ԱԻՆ–ը խորհուրդ է տալիս խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

29 Հունիս, 2017 15:29
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կհասնի 7–ի. ԱԻՆ–ը խորհուրդ է տալիս խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 30-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն  ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 30-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում`

Հունիսի 30-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին